Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետարանի բյուջեի պահուստային ֆոնդից 110 մլն դրամ հատկացվեց նոր ծրագրի, որով Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների փողոցային լուսավորության ցանցերն ամբողջությամբ կփոխարինվեն LED լուսատուներով` ապահովելով 60% էներգախնայողություն:
Ծրագիրը շարունակական է լինելու»: