Նախարարությունների միացումից այս պահի դրությամբ կրճատվել է մոտ 15 հաստիք. Արայիկ Հարությունյան |aysor.am|

aysor.am։ Սպորտի և Մշակույթի նախարարությունների՝ ԿԳ նախարարության հետ միացման արդյունքում այս պահի դրությամբ կրճատվել է շուրջ 15 հաստիք, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախարարությունների միացումից կրճատվել է մոտ 15 հաստիք: Այս պահին կարող է թիվը հստակ չասեմ, բայց շատ չի եղել: Հաջորդ փուլով ևս կրճատում լինելու է, դա միանշանակ է:

Մենք նախարարությունում արդյունավետության բարձրացման համար նոր կառուցվածքային փոփոխություն պիտի անենք և տեսնենք աշխատողների արդյունավետությունը:

Նրանցից էլ շատ բան է կախված», – ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ կրճատումների ժամանակ մեծապես հաշվի է առնվելու աշխատողների արդյունավետ աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով