news.am: Երևան ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը հանում է օրակարգից:
Նա նշեց, որ հանում է օրակարգից այդ հարցը, քանի որ այն վերաբերում է ոչ միայն Երեւան քաղաքին, այլ ողջ հանրապետությանը, հետեւաբար, ավելի լայն քննարկումններ են պետք, ավելի ուշ նորից կանդրադառնան այս հարցին: