Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը |armenpress.am|

armenpress.am: Չինաստան-Իրան և Իրան-Չինաստան բեռնարկղային գնացքները վերսկսել են երթևեկությունը:

IRNA-ն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության  երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին հուլիսի 21-ին ելույթ է ունեցել շարժման վերսկսման արարողության ժամանակ:

Նա Իրանը բնութագրել է որպես Չինաստանից դեպի Եվրամիություն բեռների տեղափոխման արագ և անվտանգ ուղի:

Բացման արարողության ժամանակ շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը:

Սալեհին ասել է, որ բեռնարկղային գնացքները Չինաստան կուղևորվեն բարեկամ և հարևան երկրների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքով։

Չինական բեռնարկղային գնացքը Իրան է մեկնել մոտ 10 օր առաջ, ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով