Հունաստանում ՀՀ դեսպանն ու Սալոնիկի քաղաքապետը քննարկում են ունեցել

 

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։ 

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է քաղաքապետին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան հաջողություն։ Ստելիոս Անգելուդիսն իր հերթին նշել է, որ լավ տեղյակ է հայոց պատմությանը և բարձր է գնահատում Սալոնիկի հայ համայնքի դերը քաղաքի կյանքում: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով նպաստել հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են քույր քաղաքներ Սալոնիկի և Գյումրու միջև բազմոլորտ համագործակցությունը խթանելուն ուղղված մի շարք ծրագրերի և այդ նպատակով փոխադարձ այցեր կազմակերպելու նպատակահարմարությանը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Հունաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև համաժողով կազմակերպելու հնարավորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով