ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Դատավորներ Արթուր Աթաբեկյանը, Մերի Համբարձումյանը և Էդգար Հովհաննիսյանը տույժի տեսակի` լիազորությունների դադարեցմանը դեմ են և այս մասով հատուկ կարծիք են հայտնել:

Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել «Փաստերի ստուգման հարթակի»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման առթիվ։

2023 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ ուշացրել է: Այս հրապարակումից հետո Դանիել Իոաննիսյանը Արդարադատության նախարարությանը հաղորդում էր ներկայացրել` վարույթ հարուցելու համար, և վարույթը հարուցվել էր:

ԲԴԽ նիստի ընթացքում Արթուր Ստեփանյանը դիրքորոշում է հայտնել որ վարույթ հարուցելու առիթն օրինական չէ, քանի որ այն, փաստացի, հարուցվել է ոչ շահագրգիռ անձի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, բացի այդ` անդրադարձել է նաև կոնկրետ այն գործերով դատական ակտերն ուշացնելու հանգամանքներին, որոնք քննարկման առարկա են դարձել նիստի ընթացքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով