Գազայի հատվածի հիվանդանոցները վառելիքի պակասի պատճառով 48 ժամից կդադարեն աշխատել |news.am|

news.am: Գազայի մի քանի գործող հիվանդանոցներն ու բժշկական հաստատությունները կարող են հոսանքազրկվել 48 ժամվա ընթացքում, եթե վառելիք չստանան, ինչը կհանգեցնի կենսական նշանակություն ունեցող բժշկական սարքավորումների աշխատանքի խափանմանը:

«Կոչ ենք անում բոլոր համապատասխան միջազգային և հումանիտար գործակալություններին անհապաղ միջամտել և մատակարարել անհրաժեշտ վառելիքը», – ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Քանի որ Գազայի էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքի մեծ մասը ոչնչացվել է իսրայելական հարձակումների հետևանքով, հիվանդանոցները մեծապես ապավինում են վառելիքով աշխատող գեներատորներին կյանք փրկելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով