Նեթանյահուի խորհրդականը սպառնում է Երևանին «երկարաժամկետ լուրջ հետևանքներով» |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը խստորեն դատապարտել է Պաղեստինը ճանաչելու պաշտոնական Երևանի որոշումը:

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է «Համաս»-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այդ քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար», – Տելեգրամ ալիքում ռուսերենով գրել է խորհրդականը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր է հաղորդագրություն հրապարակել Պաղեստինը ճանաչելու մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով