Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են տեղի ունենալ նույնիսկ վաղը. Պուտին |news.am|

news.am: Ուկրաինայի հարցով բանակցություններ կարող են տեղի ունենալ նույնիսկ վաղը, բայց Ռուսաստանը ելնելու է ստեղծված իրավիճակից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք մեր կողմից այս առաջարկներն ունենք սեղանին։ Այլևս մեզանից կախված չէ, թե երբ այս բանակցություններով հետաքրքրված բոլոր սուբյեկտները կվերցնեն այն, ինչ կա իրենց սեղանին և կսկսեն այդ բանակցությունները։ Թեկուզ վաղը։ Բայց երբ նրանք կցանկանան են դա անել, դա արդեն իրենց գործն է: Կրկնում եմ՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կլինի իրական կյանքում»,-լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է Պուտինը։ 

Նա նաև նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունն ուկրաինական կողմի հետ՝ Ստամբուլի և Մինսկի հիման վրա։

«Ելնելով այն պայմանավորվածություններից, որոնք, ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, ձեռք են բերվել դժվարին բանակցությունների ընթացքում, գրեթե մեկուկես ամիս տևած բանակցություններ՝ Ստամբուլում և Մինսկում, դրա հիման վրա մենք պատրաստ ենք շարունակել մեր երկխոսությունն ուկրաինական կողմի հետ»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի հարցով Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները սկզբունքորեն ընդունելի էին ուկրաինական կողմի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով