Կիրանցեցիները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը՝ պահանջելով գյուղում հանդիպում |azatutyun.am|

azatutyun.am: Ի նշան բողոքի՝ Կիրանցի բնակիչները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը։

Այս դեպքում այլընտրանքայինը Աճարկուտի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում։ Երեկվա հայտարարության համաձայն, այդ ճանապարհը կհիմնանորոգվի ու կդառնա Կիրանցի հիմնական ճանապարհը։

Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։ Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղի կենտրոնում։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը տեղեկացրեց բնակիչներին, որ կառավարությունից հայտնել են, թե գալիս են Իջևան՝ հանդիպելու մի քանի ակտիվիստների հետ։ Իսկ թե ովքեր կմասնակցեն հանդիպմանը, գյուղացիներն իրենք պետք է որոշեն։

Բնակիչները միաբերան հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ գյուղից անգամ կառավարության անդամների հետ հանդիպման համար։ Նրանք պահանջեցին, որ կառավարության անդամներն իրենք ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ

Կամո Շահինյանը նաև հայտարարեց, որ մտադրություն ունի հրաժարական տալու։ Այս հայտարարությանը ևս ընդդիմացան բնակիչները՝ նշելով, որ դրանով որևէ հարց չի լուծվում։ Կամո Շահինյանն էլ համաձայնեց շարունակել պայքարը բնակիչների հետ որպես գյուղի վարչական ղեկավար։

Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։

Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղի կենտրոնում։ «Ազատության» հետ զրույցում նրանք նշում են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները և այն երեք զգայուն կետերի հարցը, որի մասին դեռ վարչապետն էր խոսում, ոչ ի շահ իրենց է լուծվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով