«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով շարժվում է Երեւան

Բագրատ Սրբազանը Տավուշում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշել է գալ Երևան ու պատասխաններ պահանջել․

«Տավուշը հանուն հայրենիքի շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան և պատասխաններ պահանջի, և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը (նկատի ունի տարածքներ զիջելու,-խմբ.)՝ թե՛ այստեղ, թե՛ այլուր, պետք է դադարեցվի։ Այնպես, ինչպես եղել է մեր ժողովրդի պահանջը առաջին իսկ օրվանից։ Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ չունի և սահման չունի, որին հավանաբար հաջորդելու է, այսպես կոչված, անկլավների խնդիրը, հաջորդելու է ավելի աղետաբեր՝ Տավուշից դուրս Տիգրանաշենի խնդիրը, Սյունիքի խնդիրը և այլն»։ 

Նա նաև հավելեց, որ պլանավորում են Երևան հասնել մայիսի 9-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով