Կառավարությունից 60 տոկոսով վստահեցրել են, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման մեջ. Կիրանցի ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարությունից Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանին 60 տոկոս երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում, լրագրողների հետ զրույցում վարչապետի հետ ունեցած հանդիպման մասին արդյունքների մասին ասաց Շահինյանը։

«Կառավարությունից ինձ ասել են՝ գնացեք, ժողովրդին ասեք՝ 60 տոկոսով վստահեցնում ենք, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման մեջ։ Երկու կողմից սահմանազատում կլինի, կգա 3 տոչկեն՝ այսինքն՝ 12, 13, 14 տոչկեքը, որոնք բնակարանին մոտ են, էդ էլ պայմանավորվածությամբ, ժողովրդի մասնակցությամբ կճշտեն՝ ոնց անեն, որ ժողովրդին չխանգարի։ Ինձ կառավարությունից այդքան բանն են ասել, մնացածը ձեր բոլորի գործն է՝ ոնց եք մտածում, ինչ եք անում, ինչ պետք է անեք դրանից հետո իրավունքները ձերն են, ես էլ՝ ձեզ հետ»,- ասաց նա։

«Ազատության» հարցին, թե նախնական հաշվարկ կա՞ր, թե քանի տուն էր անցնելու Ադրբեջանին սահմանազատման հետևանքով, համայնքի ղեկավարը պատասխանեց՝ 2 բնակելի տուն. – «Հինը, որ գնում է, այդ երկու կողմը ընկնում է Ադրբեջանի սահմանը, հարակից տներն էլ մինչև 8 հատ, շատ քիպ մոտ էր, որ անհնար էր ապրելը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով