ՊՆ նախկին շենքը պայթեցվեց

Քիչ առաջ պայթեցվեց Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքը, որը պաշտպանության նախարարության նախկին շենքն է:

Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։ ՊԵԿ-ը դիմել էր պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել այդ որոշման դեմ, նրանք պահանջում էին շենքին բնակելի կարգավիճակ տալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով