Ի պատասխան սիոնիստական ռեժիմի հանցագործության, այն է՝ Դամասկոսում իրանական դեսպանական հյուպատոսական բաժնի վրա հարձակումը, ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ռազմաօդային ուժերը տասնյակ անօդաչուների եւ հրթիռների օգնությամբ հարված են հասցրել սիոնիստական ռեժիմի տարածքում գտնվող կոնկրետ թիրախների։ Այս մասին հայտնում է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը։
Հիշեցնենք, որ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը) հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել: