aysor.am։ Պետեկամուտների կոմիտեում հերքում են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ աշխատանքից ազատման մասին։
«Չունեմ նման տեղեկատվություն։ Եթե ճիշտ լիներ՝ պաշտոնապես կհրապարակվեր մեր կայքում», – ասաց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը։