Լոնդոնում ցուցարարները պահանջել են ջանքեր գործադրել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ |1lurer.am|

1lurer.am: Լոնդոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, պահանջել Մեծ Բրիտանիայի կառավարությունից ջանքեր գործադրել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ:

Ցուցարարները վանկարկել են՝ «Ազատ Պաղեստին», «Զինադադար, հենց հիմա», «Իսրայելը ահաբեկչական պետություն է»։

Նրանք նաև կոչ են արել արգելել զենքի վաճառքը Իսրայելին: Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ ցույցի ընթացքում լուրջ անկարգություններ չեն գրանցվել։

Պաղեստինին աջակցող ակցիաներ Լոնդոնում բավականին հաճախ են անցկացվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով