Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:

Հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։

 Նշենք, որ մինչ այժմ ՀՀ գործող բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին ընտրություններում հաղթելու առթիվ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով