tert.am։ Որևէ գործընթաց որևէ կերպ չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Վերջինս նման հայտարարություն արեց՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ դատարան ներկայացրած երաշխավորությունը որևէ կերպ կարող է ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա ղեկավարների մակարդակով, հատկապես, որ վերջին շրջանում նշվում է, որ լարվածություն կա ղեկավարների հարաբերություններում:
«Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ»,-ասաց նա: