shantnews.am: Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռային և հրետանային հարձակումների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան մոտ 35 արձակում է գրանցվել Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան շրջանում: Տուժածներ կամ վնասներ չեն եղել։ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարձակվել են ռազմական օբյեկտների և «Հըզբոլլահի» ահաբեկչական կառույցների վրա Հաննիե, Ջիբչիթ, Բայսարիա և Մանսուրի շրջաններում», ասվում է հաղորդագրության մեջ։