ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել. նա դատարան չէր եկել |aravot.am|

aravot.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել. այսօր դատարանում հայտարարեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանն այսօր նշանակված նիստին ներկա չէր:

Պաշտպանն ասաց, որ շտապօգնության անձնակազմն այս պահին Գագիկ Խաչատրյանի մոտ է, նրան ուժեղ ցավազրկողներ են ներարկել. «Առողջական վիճակի հետ կապված էական վատթարացում կա»:

Երեմ Սարգսյանը միջնորդեց, որ Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ նիստը շարունակվի, քանի որ քննարկվում է նրա՝ առողջական խնդիրները կարգավորելու համար Հայաստանից մեկնելու թույլտվության հարցը: Դատախազն առարկեց:

Նիստը հետաձգվեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով