63-ամյա հասակում կյանքից հեռացել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։
Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում
Մաթևոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մաղթում համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Կարեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ժամը՝ 17:00-ից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից: