Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառն անսպասելի կոտրվել և ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա՝ վնասելով երեք մեքենա։

Միջադեպը տեղի է ունեցել լուսացույցի կարմիր լույսի տակ ավտոմեքենաների արգելակման պահին։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն երթևեկությունն Աբովյան փողոցում կաթվածահար է եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով