Մայիսից մեկնարկում են Երևան-Բեռլին ուղիղ չվերթերը

Մայիսի մեկնարկում են Երևան-Բեռլին ուղիղ չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։ Թռիչքներն իրականացնելու է գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը։
 
«Մենք անհամբեր սպասում ենք դիմավորելու Գերմանիայից ժամանող նոր զբոսաշրջիկներին: Անկախ նրանից պատմության սիրահար եք, մշակույթի թե բնության, կամ պարզապես արկածներ որոնող՝ Հայաստանն առաջարկում է տարատեսակ փորձառություններ բոլորի համար, ուստի ճամփորդիր Հայաստան՝ բացահայտելու թաքնված ուղին»- նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Բեռլին-Երևան թռիչքների ավիատոմսերն արդեն հասանելի են Eurowings-ի պաշտոնական կայքում: Այս պահին առանց ուղեբեռի (միայն ձեռքի պայուսակով) երկու ուղղությամբ տոմսի արժեքը մոտ 150 եվրո է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով