Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել:

Գերատեսչության տվյալով հարձակումն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։ Հարձակմանն ի պատասխան՝ թուրքական օդուժը այսօր հարվածներ է հասցրել զինյալների ենթակառուցվածքին և Իրաքի քրդաբնակ շրջաններին։

Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ ոչնչացվել է քրդական ուժերի 29 օբյեկտ, այդ թվում՝ նավթային ձեռնարկություններ, թաքստոցներ, քարանձավներում ապաստարաններ և բունկերներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով