2024-ին կենսաթոշակ չենք բարձրացնելու, բարձրացումը նախատեսված է 2025-ին. նախարար |tert.am|

tert.am: 2024 թվականին կենսաթոշակները մենք չենք բարձրացնելու, 2025 թ-ին է նախատեսված  կենսաթոշակի հաջորդ բարձրացումը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Բայց ես նշեցի, որ մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, կամ նպաստառուները, որոնք իրենց նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, եթե կատարեն անկանխիկ գործարքներ, կարող են մինչև 10 տոկոս կամ ոչ ավելի, քան 5000 դրամ հետվճար ստանալ, սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման էֆեկտ»,- ասաց նախարարը։

Մկրտչյանը նշեց, որ 2025 թ-ին կգնան կենսաթոշակները բարձրացնելու ճանապարհով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով