Հունաստանը սատարում է ԵՄ-ի՝ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումը. Հունաստանի ԱԳ նախարար |aysor.am|

aysor.am: Հունաստանը սատարում է ԵՄ-ի՝ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումը, ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:

Հույն նախարարը նշեց, որ Հունաստանը հիմնվում է հիմնաքարային առաքելությունների վրա և ընդունում է տարածաշրջանային ինքնիշխանությունը և  գտնում, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղել այդ սկզբունքների հիման վրա։

«Բացառում ենք ցանկացած տեսակի ուժի կիրառումը և ագրեսիան։ Պատրաստակամ ենք սատարել Հայաստանին հումանիտար հարցերում, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացներում աջակից լինել։ Ամեն առումով կարող եք հույս դնել Հունաստանի վրա»,-ասաց Յորղոս Գերապետրիտիսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով