Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Արմեն Գրիգորյան |shantnews.am|

shantnews.am: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին  Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Նա հայտնել է նաև, որ Հայաստանը հունվարի 4-ին պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։

«Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք երկու շաբաթվա ընթացքում պատասխանել ենք նրանց առաջարկներին։ Այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը»,- հայտնել է Գրիգորյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով