Սուրեն Պապիկյանն այցելել է արևելյան սահմանագոտի, եղել մոդուլային տիպի զորամասերից մեկում

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հանրապետության արևելյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նախարարը եղել է արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել  մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։

Սուրեն Պապիկյանը շրջել է նաև առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարարը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է  նվերներով։ 

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով