ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ: Այն Իսրայելից և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից պահանջում է ընդլայնել մարդասիրական օգնության գործողությունները:

Բանաձևի տեքստի համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն հորդորում է անհապաղ քայլեր ձեռնարկել անվտանգ, անարգել և ընդլայնված հումանիտար հասանելիությունն անհապաղ ապահովելու ուղղությամբ: Կոչ է արվում պայմաններ ստեղծել ռազմական գործողությունների դադարեցման համար։

Բանաձևին կողմ է քվեարկել 13 երկիր, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ձեռնպահ են մնացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով