Բյուրակնում փրկարարները էքսկավատորավարի դին դուրս են բերել արգելափակումից

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։10-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է վարորդի խցիկում. շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:

Փրկարարները էքսկավատորավարի դին դուրս են բերել արգելափակումից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով