Չինաստանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 118-ի |1lurer.am|

1lurer.am: Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 118-ի: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ ժամը 23.59-ին, Հանսյու նահանգի հյուսիսարևմտյան մասում և Ցինհայ նահանգում:

Ավելի վաղ հաղորդվում էր 111 զոհի մասին:

Նշվում է, որ աղետի շրջանում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման որոշ օբյեկտներ, տուժել են տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքներ:

Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկրաշարժի տարածքում ներգրավված է 1440 հրշեջ և փրկարար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով