Վրացական համարանիշերով մեքենաների վարորդները դուրս են եկել բողոքի ավտոերթի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները բողոքի ավտոերթ են իրականացնում Երևան-Ապարան ավտոճանապարհի՝ Ագարակ գյուղի հատվածում։ Այս մասին դեպքի վայրից հայտնել է «Sputnik Արմենիա»-ի թղթակիցը։

Ավտոմայրուղու այդ հատվածում այս պահին մեծ թվով մեքենաների կուտակում է։

Օրեր առաջ վրացական համարանիշերով մեքենաների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք նշում էին, որ կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը աջակցության ծրագիր է առաջարկել այն վարորդներին, որոնք կմաքսազերծեն իրենց ավտոմեքենաները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով