Իրանը կստորագրի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը և աշխատանքները կսկսի Հայաստանից |armenpress.am|

armenpress.am: Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այս ամսվա վերջին համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին։ Այս մասին հաղորդում է ILNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տնտեսական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիին։

«Համաձայնագիրը կստորագրվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում դեկտեմբերի 25-ին», – ասել է Սաֆարին Իրանի արտահանման ներուժին նվիրված ցուցահանդեսից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Փոխնախարարը նաև հայտարարել է, որ «աշխատանքները կսկսվեն Հայաստանից»։ Բացի այդ, Թեհրանը հույս ունի, որ ԱԱԳ համաձայնագիրը կմեծացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրի ծավալները։

Օրեր առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն իր հերթին հայտարարել էր, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով