Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին ներգրավված գեներալներին և բարձրաստիճան սպաներին՝  ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններս հավուր պատշաճի  կհանձնեն տեսական քննությունը, և հանրագումարի արդյունքում կձևավորվի նրանց ընդհանուր  գնահատականը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով