«Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են»․ Քանանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները լավ մակարդակի վրա են, ասել է Իրանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Նասեր Քանանին:

«Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը զարգանում են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում: Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի ընդհանուր շահերի շրջանակում»,- ասել է խոսնակը:

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, երկու կողմերն էլ ունեն կամք՝ այդ նպատակներին հասնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով