Աբդոլլահիանն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր |1lurer.am|

1lurer.am: Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ից։

Հաղորդվում է, որ քննարկվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա իրավիճակն ու համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է նաև տարածաշրջանային երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ և կարևորել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով