ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ներդնում ենք դեղերի կողմնակի ազդեցության հաղորդման բջջային հավելվածը Հայաստանում։ Հավելվածը տեղայնացվել է մեր համար, աշխատում է հայերեն լեզվով, ներառում է մեր երկրում գրանցված բոլոր դեղերը։
Բոլոր հաղորդումները հավաքագրվում են Դեղերի Փորձագիտական Կենտրոնում և վերլուծվում։ Անհրաժեշտության դեպքում հետևություններ կարվեն նաև դեղի գրանցման և շրջանառության հետ կապված»։