Մեկնարկել է Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը

 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի առանձնազրույցը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունենում Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Անի Բադալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով