Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները տեղի ունենային ռուսական հարթակում․ Պեսկով

Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի ունենային ռուսական հարթակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ չնայած նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին»,-ասել է Պեսկովը։ 

Նրա խոսքով՝ Մոսկվան մնում է շատ կարևոր միջնորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման համար։

 «Դուք լսեցիք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի] խոսքերը, մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով