Իսպանիայի Գրանադա քաղաքում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին՝ X-Ի իր միկրոբլոգում անդրադարձել է հանդիպմանը․
«Մեր առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և ազգերի հետ իր բարեկամական հարաբերություններով։ Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Զելենսկին։