Միլլի Մեջլիսն առաջարկում է պարգևատրել նախագահ Իլհամ Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան այսօրվա նիստում նշել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմա ավելի իրատեսական է դարձել:

Նիստին ներկա պատգամավորները «տեղական հակաահաբեկչական օպերացիան» գնահատել են որպես պատմական հաղթանակ և առաջարկել են պարգևատրել նախագահ Իլհամ Ալիևին:

Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան նշել է, թե Հարավային Կովկասում կայունության շրջանը մոտ է, ապա սպառնալիք է հնչեցրել:

«Նրանք, ովքեր մեզ թարս են նայում, հավակնություններ ունեն մեր հողերի նկատմամբ, նրանք, ովքեր չեն կարողանում մարսել մեր հաջողությունը, երբեք չպետք է մոռանան, որ կա երկաթե բռունցք»,- սպառնացել է խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով