ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տաք սնունդ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին |lragir.am|

lragir.am: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տաք սնունդ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը:

«ՊՀԾ հայաստանյան մեր թիմը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվում է սահմանի մոտ և աջակցություն է ցուցաբերում բռնությունից փախչող ընտանիքներին: Մենք արդեն վրաններ ենք տեղադրել՝ օրական մինչև 2000 տաք կերակուր տրամադրելու համար, և անհրաժեշտության դեպքում պատրաստվում ենք արագորեն ընդլայնել օգնությունը ողջ երկրում», – իր X միկրոբլոգում գրել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով