ՀՀ ՆԳՆ-ն իրականացնում է տեղահանված անձանց հաշվառում և նույնականացում

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այսօրվանից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում, ինչպես նաև կարիքների նախնական գնահատում՝ պատկան գերատեսչություններին այդ տեղեկությունն ըստ անհրաժեշտության փոխանցելու նպատակով։

«Ծառայությունն այս գործընթացում համագործակցում է պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ Նշված գործընթացի կազմակերպման նպատակով բոլոր նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են պատշաճ կերպով։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հաշվառման եւ նույնականացման գործընթացի առնչությամբ ՀՀ ՆԳՆ-ն պարբերաբար հանդես կգա հայտարարություններով»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով