aysor.am: Իրավական հարցեր են, ժամանակն ամեն ինչ ցույց կտա, այսօր դատարանի դիմաց լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով նախօրեին դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին, ինչի հետևանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ կային։
«Չեմ տեսել, թե ինչ միջադեպ է եղել, հետո ինչ-որ բաներ կարդացի», – ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, թե ցավում է տեղի ունեցածի համար։