Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրն ուզում է հանդիպել Քոչարյանի որդուն |aysor.am|

aysor.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ ու հանուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

Դատարանի բակում է նաև Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ նպատակով է եկել, վերջինս պատասխանեց, որ բաց դատավարություն է ու եկել է նիստին։

«Արդարությունը թող հաղթի», – ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդու հետ, Սարգիս Քլոյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, որ ասեմ Աստված պահի Քոչարյանի բալեն, ո՞նց էր համը իմ ձագի, դա եմ ուզում ասել իրեն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով