Ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին․ Բլինքեն

 ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է` ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»։

 Այս մասին նա խոսել է ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Արցախում իրավիճակին։ Նա նշել է, որ այս շաբաթ  արդեն արտահայտել է իր անհանգստությունը Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։

Բլինքենը նաև մտահոգություն է հայտնել Արցախում հումանիտար իրավիճակի և հումանիտար կազմակերպությունների անարգել մուտքի հրամայականի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով