ՄԻՊ-ը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող արտահայտությունների կիրառումից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շրջանում հանրային խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող, ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Այս օրերին հատկապես նկատելի է հանրային խոսքում ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով հայերի տարանջատումը, այդ հիմքով անձանց խմբերի նկատմամբ անհանդուրժողականության քարոզչությունը։ Պաշտպանն ընդգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող արտահայտությունների կիրառումից։ Առանցքային է, որ պաշտոն ատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։ Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Իսկ այս պահին առավել, քան երբևէ, նման համերաշխ միջավայրի կարիք ունենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով