Վաղվա հանրահավաքին կհրապարակվի Ազգային կոմիտեի կազմը

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ուսանողներին ստիպել իրենց դասախոսներին դասադուլ իրականացնել։ 

«Բացի հատուկ նշանակության կառույցներից՝ մենք պետք է գործադուլների շարք սկսենք։ Մենք պետք է կարողանանք ամբողջ հանրապետությունով այս հրապարակի ոգին տարածել։ հավատացնում եմ ձեզ՝ այդ դեպքում է միայն հնարավոր, որ մենք կարողանանք արդյունք ապահովել»,- ասաց նա։

Հանրապետության հրապարակում էր նաև Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց՝ վաղվա հանրահավաքին կասի Ազգային կոմիտեի կազմը, ինչպես նաև այն, թե ինչ գործունեությանբ է կոմիտեն զբաղվելու։ 

Հիշեցնենք՝ Ազգային կոմիտե ստեղծելու մասին այսօր հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այդ որոշմանն են հանգել ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի հետ խորհրդակցությունից հետո։

«Ես կարծում եմ, որ մենք մտնում ենք նոր փուլի մեջ։ Ի տարբերություն նախորդ շարժումների՝ Փրկության կոմիտեի, Դիմադրության շարժումի, որոնք բավականին արդյունավետ բաներ անում էին, մենք հիմա մի շրջանում ենք, որ հայ ժողովուրդը հասկանում է, որ կործանվում է Արցախը, և նույնը լինելու է հիմա Հայաստանում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Հանրահավաքի ժամանակ մարդկանց կոչ արեցին վաղը՝ Անկախության օրը, առավոտյան 7-ից սկսած, հավաքվել Եռաբլուրում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով