ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, թե Արցախում 13:00-ից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե Լեռնային Ղարաբաղում այսօր ժամը 13:00-ից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Մինչդեռ օրվա ընթացքում Արցախի բնակիչները հաղորդում էին, որ տարբեր հատվածներում, այդ թվում Ստեփանակերտին հարակից տարածքներում, պարբերաբար լսվել են կրակոցներ։

 «Արյունահեղություն թույլ չտալու եւ հումանիտար իրավունքի նորմերին հետեւելու համար Բաքվի, Երեւանի եւ Ստեփանակերտի հետ անընդհատ փոխգործակցություն է պահվում»,- ասված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով