«Գլխավոր վտանգը Ղարաբաղում մնացող 10 հազար հայ զինյալներն են». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Տարածաշրջանի համար գլխավոր վտանգը Ղարաբաղում մնացող 10 հազար հայ զինյալներն են, որոնց հարկավոր է դուրս բերել Ադրբեջանի տարածքից», – Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով նաև, որ Բայրամովը զրույցի ընթացքում ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը «շարունակում է ռազմաքաղաքական սադրանքներ ձեռնարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սեպտեմբերի 2-ին [Լեռնային Ղարաբաղի] այսպես կոչված վարչակազմին ուղղված շնորհավորանքները ամբողջությամբ հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի տարածաշրջանի հանդեպ ադրբեջանական ինքնիշխանությունը ճանաչելու մասին նրա նախորդ հայտարարություններին», – նշել է Բայրամովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով